ՆՁԱԿ
   
 

Բիղնես

Արթուր  Ջանիբեկյան  

Արթուր Օթարիի Ջանիբեկյան հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր։ Հեռուստատեսային արվեստի միջազգային ակադեմիայի` Emmy International-ի անդամ։ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր։

Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի  անվան  ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։

1997-98 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը, սեփականատերն և գլխավոր պրոդյուսերը։

Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։

2012 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր-2012» մրցանակի դափնեկիր և պարգևատրվել է «Ապրանքանիշների և հեռուստատեսային ապրանքների արտադրության գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում խոշորագույն գործարքի համար» անվանակարգում։

2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն։
2015 թվականին «1000 լավագույն ռուս մենեջերներ» ամենամյա վարկանիշային դասակարգումը, որը ձևավորվում է Ռուսաստանի մենեջերների միության (AMP) փորձագիտական քվերակության արդյունքում, մեդիաբիզնեսի ոլորտում բարձրաստիճան մենեջերների լավագույն հնգյակում ներառեց նաև Արթուր Ջանիբեկյանին։ Վարկանիշային դասակարգումը ամեն տարի հրապարակվում է «Կոմերիսանտ» բիզնես-օրաթերթում։ 2016 թվականի հունվարի 1-ին Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող «ГПМ РТВ» սուբհոլդինգը գործարկեց «ТНТ 4» նոր հեռուստաալիքը, որի հեռարձակման ցանցը կազմեցին «ТНТ» հեռուստաընկերության առաջին հեռարձակումից ի վեր լավագույն գրադարանային նախագծերը։ 2016 թվականի հունիսին Արթուր Ջանիբեկյանը նաև գլխավորեց «ТНТ» հեռուստաընկերությունը գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նույն թվականի հունիսի 7-ին նա արժանացավ «2016 թվականի Ռուսաստանի մեդիա մենեջեր» մասնագիտական պատվավոր մրցանակին։ Ոսկե արձանիկը տրվեց նրան «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար։

2017 թվականի հուլիսի 6-ին Արթուր Ջանիբեկյանը երրորդ անգամ արժանացավ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր – 2017» 17-րդ ազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը։ Մրցանակը տրվեց «Դաշնային մեդիահոլդինգներ» անվանակարգում «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ժամանցային և հումորային բովանդակության ստեղծման գործում ակնառու նվաճումների համար»։

2022 թվականից Արթուր Ջանիբեկյանն ակտիվորեն զբաղվում է թվային մեդիայի և թվային միջավայրի համար նոր եզակի բովանդակության արտադրությամբ։

2019 թվականին Արթուրը Ջանիբեկյանը դարձավ «Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ։

 «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամ

Ստարտափ Արմենիա հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.-ին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Այն հաջողությամբ իրագործել և շարունակում է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք միտված են տարածաշրջանում զարգացնել նորարարական ուղղությունները և ստարտափ ոլորտը։ Հայտնի ծրագրերից են «Coworking Armenia»-ն՝ Հայաստանում առաջին աշխատանքային տարածքը՝ նախատեսված ֆրիլանսերների և սկսնակ գործարարների համար, «Startup Club»-ը՝ Հայաստանի ծայրամասային մարզերի դպրոցահասակ երեխաներին ձեռներեցության հիմունքները սովորեցնելու մարզային կենտրոններ, «Startup School»-ը՝ հատուկ մշակված ծրագրով բիզնես դպրոց ավագ դպրոցի աշակերտների համար, «Drone Edu Lab»-ը՝ դռոնների և ռոբոտների ծրագրավորման դպրոց դպրոցականների համար։ Արթուր Ջանիբեկյանը Ստարտափ դպրոցի հիմնադիրներից է։ Այն հիմնադրվել է Հայաստանում դպրոցահասակ երեխաների մոտ բիզնես մտածողությունը զարգացնելու և խթանելու նպատակով։ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին նա հովանավորել է նախագծերի մասնակիցների համար միջոցառումների և բիզնես-քոուչների ելույթների կազմակերպումը։ 2021 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է SSSholidays ամենամյա միջազգային ստարտափ համաժողովին Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում։

Նա նաև Triple S (3S) վենչուրային ընկերության համահիմնադիրն ու ներդրողն է։ Triple S (3S)-ը ստեղծվել է Seaside Startup Summit-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել և աջակցել նորարարական տեխնոլոգիական ոլորտներին՝ արհեստական բանականություն, անվտանգություն և այլն։

2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիրը։ 2018 թվականին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց ԱՄԷ-ում և Հնդկաստանում Seaside Startup Summit անվան ներքո։ 2019 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր, որը կատարում է ներդրումներ սամմիթներին մասնակցող առավել հաջողված ստարտափ նախագծերում։ 2019 թվականից Արթուր Ջանիբեկյանը, համաժողովի բանախոսն է։

Արթուր Ջանիբեկյանը «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիրն է։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։

Հիմնադրամի նոր սկսած՝«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններով, ապահովում է դրանց միջազգային մակարդակի ներկայանալիությունը։

«Հայկական ազգային երաժշտական գանձարան»

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝

ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը.

  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
  • վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար:

Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է աննախադեպ աշխատանք՝ ուղղված հայկական ժողովրդական և ազգային երգերի վերականգմանն ու ձայնագրմանը, երաժշտության թվայնացված գրադարանի ստեղծմանը, ինչպես նաև գործածության մեջ է դրվել հայկական ազգային-ժողովրդական և հոգևոր երաժշտության կայքը։ Կայքում տեղադրված է թվային ձայնադարան, որն ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայ միջնադարյան երգարվեստի, գործիքային մեղեդիների և աշուղական երգերի մոտ 600 նմուշներ։

2017 թվականին՝ առաջին հրատարակությունից 120 տարի անց, Երևանում թողարկվեց հայկական հոգևոր երաժշտության ամենակարևոր գոհարներից մեկը՝ Մակար Եկմալյանի «Սրբազան պատարագը»։ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի և անձամբ նրա հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնության շնորհիվ հայկական հոգևոր երաժշտության դասական պատարագը վերաթողարկվեց նոր ծանոթագրություններով ու լրացումներով։

«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը։

Որպես «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Սարոյան Հաուս» նախագիծը, որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ Ֆրեզնո քաղաքում,  վերածվեց գրողի տուն-թանգարանի։ Տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների համար 2018 թվականի օգոստոսին՝ մեծն գրողի ծննդյան 110 ամյակին։

Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանը կազմակերպում եւ ֆինանսավորում է Հայաստանում վերջինիս վերաբերող բոլոր միջոցառումները։ Նրա անունը անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա։

2017 թվականի հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ։

Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին։

Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։

2017 թվականից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրային ռադիոն թվայնացրել է ավելի քան 100 000 ձայնագրություն պարունակող ամենամեծ հայկական աուդիո-արխիվը։ Նախագիծն իրականացվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն բարելավել ձայնագրությունների որակը, ապահովել դրանց երկարատև պահպանումը, հրապարակումը և ունկնդիրների ազատ մուտքը։

2019 թվականից ի վեր Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հասանելի է armradioarchive.am կայքում։

 «Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է, Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի MBA ծրագրի ուսանողների համար վարում է վարպետության դասեր։

«ԱՅԲ կրթական համալիրի» աջակիցներից մեկը, որը համարվում է առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնը:  Համալիրը կազմված է դպրոցիցեկեղեցուց, համայնքային կենտրոնից և մանկապարտեզից` ներառելով ինչպես հայկական կրթական լավագույն ավանդույթները, այնպես էլ ուսուցման նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները։

Երևանում և Վատիկանում կանգնեցված Գրիգոր Նարեկացու հուշարձանի նախաձեռնողն ու հովանավորն է։

Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը՝ ոգեշնչված Էդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից: Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցումՄարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին  գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։

 «Վարք հավերժության» քանդակը Երևանում

Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում,  Մոսկովյան ու  Տերյան  փողոցների  խաչմերուկին հարակից տարածքում։

Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։

Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից)։

Գրիգոր Նարեկացու հուշարձան

Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին։

Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում։

Wikipedia