ՆՁԱԿ
   
   

Լիատեքստ տվյալների բազաներ

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը ունի լիատեքստ տվյալների բազաների մուտքի հնարավորություն: 


Աշխարհի խոշորագույն EBSCO տվյալների շտեմարանը հասանելի կլինի միայն 3 ամիս ժամանակով: Այն  հնարավորություն է ընձեռում օգտվել` Business Source Premier, Academic Search Premier, MasterFILE Premier, Health Source - Consumer Edition, Health Source: Nursing/Academic Edition, Newspaper Source, ERIC, MEDLINE, GreenFILE, Library, Information Science & Technology Abstracts  և այլ շտեմարաններից:

http://search.ebscohost.com/  


«ONLINE  համալսարանական գրադարան»  էլեկտրոնային գրադարանային համակարգը ժամանակակից  կրթական հարթակ է բազմաթիվ ծառայություններով, որն ընդլայնում է բուհ-ի  տեղեկատվական միջավայրի սահմանները և ապահովում բարձրագույն ու միջնակարգ ուսումնական հաստատությունների, հանրային գրադարանների և կորպորատիվ օգտատերերի մուտքի հասանելիությունը առաջատար ռուսական հրատարակությունների կողմից առաջարկվող,  առավել պահանջարկ ունեցող  ուսումնական և գիտական գրականության համար: 

Հիմնապաշարները պարունակում են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, պարբերական  հրատարակություններ, տեղեկատուներ, բառարաններ, հանրագիտարաններ, վիդեո և աուդիոնյութեր, արվեստի վերաբերյալ  նկարազարդ հրատարակություններ, ոչ գեղարվեստական, կիրառական  և գեղարվեստական գրականություն: Հրատարակությունների գրացուցակը պարբերաբար համալրվում է նոր արդիական գրականությամբ:  ԷԳՀ  «ONLINE  համալսարանական գրադարանը»  մատչելիություն է ապահովում գիտության բոլոր ոլորտների ավելի քան 100 000 հրատարակությունների համար:  ԷԳՀ  ընդգրկված  ավելի քան 400 հրատարակչություն սովորողներին ապահովում է  հիմնական և նեղ մասնագիտական առարկաների վերաբերյալ հրատարակություններով: 

http://biblioclub.ru


Polpred - Զանգվածային լրատվական միջոցների տեսություն  - Ռուսական  և արտերկրի մամուլի գործարար լավագույն հոդվածների լիատեքստ տվյալների բազա: Սա եզակի ռուսալեզու լրատվության ապահովման նախագիծ է, որ իր մեջ ներառում է տեղեկատվական համակարգ` լուրջ տնտեսական թերթի և վերլուծական ամսագրի: 

Ռուսաստանում և արտերկրում արդյունաբերական և ծառայությունների մոնիթորինգ ԶԼՄ-ների և ինտերնետի միջոցով: Առաջատար պաշտոնական կայքերի կատալոգ ըստ երկրների  և ոլորտների: 15 տարիների ընթացքում հարյուրավոր թերթերի և լրատվական գործակալությունների կես միլիոնից ավելի  կարևոր հաղորդագրություններ on-line տվյալների բազայում:

http://www.Polpred.com 


SpringerLink աշխարհի առավել շատ կիրառվող տվյալների բազա է, որն ընթերցողներին առաջարկում է էլեկտրոնային գրքեր և ամսագրեր: Այն ընդգրկում է կենսաբանությանը, էկոլոգիային, բժշկությանը, ֆիզիկային, ինժեներական գիտություններին, մաթեմատիկային, համակարգչային գիտությանը, հումանիտար և տնտեսագիտության ոլորտին վերաբերող լիատեքստ նյութեր:

http://www.springerlink.com


Royal Society Journals Collection-ը, որը ներառում է առաջատար միջազգային գրախոսվող ամսագրեր մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա և ճարտարագիտություն։

http://www.eifl.net/e-resources/royal-society-journals-collection


Edward Elgar Journals and Development Studies E-books -ը  ներառում է տարբեր ոլորտների առաջատար միջազգային գրախոսվող ամսագրեր, այդ թվում՝ տնտեսագիտություն, իրավունք, կառավարում, առաջնորդություն։ 

Ընթերցողները կարող են օգտվել ստորև նշված Edward Elgar Publishing-ի բաց մատչելիության շտեմարաններից՝

Journal of Human Rights and the Environment

Queen Mary Journal of Intellectual Property

Cambridge International Law Journal

Review of Keynesian Economics 

European Journal of Economics and Economic Policies: Intervention

Leadership and the Humanities

 

http://www.eifl.net/e-resources/edward-elgar-publishing-journals-and-development-studies-e-books