Սեպտեմբերի 25-27-ը ք. Ծաղկաձորում կազմակերպվել է «Գիտություն և ինովացիա 2015» միջազգային երիտասարդական գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են գիտության տարբեր ճյուղերը ներկայացնող մինչև 35 տարեկան հայ և արտերկրի երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ, գիտական, կրթական և մասնավոր բիզնեսի ոլորտների տարբեր ներկայացուցիչներ: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքների արդյունքները, փոխանակվել փորձով և գաղափարներով: Գիտաժողովի աշխատանքների արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության Երիտասարդ գիտնականների խորհուրդների հետ համատեղ միջոցառումների և նախագծերի իրականացման, տեղեկատվության փոխանակման ուղղությամբ։
Միջոցառման կազմակերպիչներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:
Կազմվել է գիտաժողովի կազմկոմիտե, որում բացի ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից ընդգրկվել են նաև ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներիայի սեյսմաբանության, ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի, ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտների մասնագետներ: Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած և ընդունված աշխատանքների հիման վրա կազմվել է «Գիտություն և ինովացիա 2015» միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն:
Կազմակերպչական կոմիտեի կազմ
Նախագահ` Գևորգ Հրաչյայի Վարդանյան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
Անդամներ`
Սիրուշ Տիրացվյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետ, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիայի» խորհրդի անդամ
Վարդանյան Հայկ - «Երիտասարդ նորարարների և գիտնականնների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
Ջոն Կարապետյան - Աշխարհագրական գիտությունների թեկնածու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության Ա. Նազարովի անվան ինստիտուտի տնօրեն
Զարուհի Եսայան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ
Լուսինե Գասպարյան - քիմ. գիտ. թեկտածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
Արսեն Հայրիյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Տնտեսական հետազոտությունների և գնահատման բաժնի պետ
Տաթիկ Թովմասյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ալլա Ալեքսանյան - կենս. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող
Նայել նաև`
http://www.asparez.am/news-hy/hay_ev_otarerkrya_gitnakanner_mek_harkitak-hy/ http://arm.rs.gov.ru/node/15687; http://arm.rs.gov.ru/node/15685