Ինովացիոն համագործակցության հաստատման խորհրդակցություն Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում
Հոկտեմբերի 24-ին Երևանի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր ՀՀ Ազգային կոնտակտային կենտրոնում ձևավորել աշխատանքային խմբեր և ապահովել դրանց գործունեությունը մինչև 2020 թվականի ժամանակահատվածը` ԱՊՀ անդամ երկրների Միջազգային ինովացիոն համագործակցության շրջանակներում:
Փորձագիտական աշխատաժողովների շարքը ԱՊՀ երկրներում իրականացվում է «Ռոսսոտռուդնիչեսվո»ի աջակցությամբ: Հանդիպումները, որոնք սկսվել էին Երևանում և Բիշքեկում, կշարունակվեն Մինսկում, Աստանայում և Մոսկվայում, ապա համագործակցության մյուս երկրներում:
Ծրագիրը նախատեսում է գործարար շփումների հաստատում գիտական ընկերությունների, ներդրողների և գործարարների միջև: Խորհրդակցություները կոչված են միավորելու ԱՊՀ երկրների ջանքերը` գիտատեխնիկական գործունեության գերակա ուղղությունների փոխազդեցության համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Պերմի երկրամասի տարածաշրջանային համառուսական հասարակական «Инвестиционная Россия» կազմակերպության նախագահ Սերգեյ Իսաեևը, Պերմի գիտահետազոտական պոլիտեխնիկական համալսարանի «Лаборатория отраслевого форсайта»-ի ծրագրի ղեկավար Դմիտրի Սապեգինը, փոխինտեգրման բաժնի պետ Եկատերինա Մալինինան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, փոխտնօրեն Ացամազ Բիչենովը, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, Ազգային կոնտակտային կենտրոնի աշխատակիցներ: