Հայտարարություններ
Հարգելի օգտատերեր, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը մինչև դեկտեմբերի 31-ը EBSCO Premier Package-ի 11 շտեմարանների անվճար մուտքի հնարավորություն է ստացել: Մուտքը հնարավոր է Կենտրոնի IP հասցեով (ընթերցասրահ)
hետևյալ հղումով՝ https://search.ebscohost.com/
Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի պատմական սահմանների վերաբերյալ թեմայի արդիականությունը ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 14:30-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը հնարավորություն է ընձեռում հանդիպելու աշխարհագրագետ, քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի հետ։
Ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 14:15-ին ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է «Իմ գյուղի մեր տունը» անկյան ստեղծման նախագծի առցանց քննարկում
«Ազգային գրադարանային շաբաթ – 2022» շրջանականերում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է միջոցառումներ:
Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո 2022թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում տեղի կունենա հանդիպում գրքի հեղինակի հետ:
2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 14:30-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM առցանց հարթակում տեղի կունենա վեբինար «Գրադարանային վիճակագրության առանձնահատկությունները» թեմայով:
2021թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM առցանց հարթակում տեղի կունենա մասնագիտական քննարկում «Գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, առկա խնդիրները և լուծումները» թեմայով:
Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հրավիրում ենք օգտվել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա հանքարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներին առնչվող գրականությունից:
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան նվիրված հրավիրում ենք օգտվել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա «Բնապահպանություն» թեմային առնչվող գրականությունից:
Մտավոր սեփականության համաշխարհային օրվան նվիրված հրավիրում ենք օգտվել գիտատեխնիկական գրադարանի մտավոր սեփականության ոլորտին առնչվող գրականությունից:
Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օրվան նվիրված հրավիրում ենք ծանոթանալ և օգտվել գիտատեխնիկական գրադարանի նորարարությանը առնչվող գրականությունից:
Ապրիլի 28֊ին ժամը 18:00-ին՝ Wearm School Armenia-ն նախաձեռնել է «Մրցունակ ոճ՝ Եվրոպական շուկայում» խորագրով միջոցառումը, որտեղ հնարավորություն կունենաք ծանոթանալ Հայաստանում այսպիսի ֆորմատով առաջին ծրագրին
Ազգային գրադարանային շաբաթ, 12-19 ապրիլի, 2021թ.
Ջրային պաշարների համաշխարհային օրվան նվիրված անցկացվում է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի «Ջրային տնտեսություն» թեմային առնչվող գրականության առցանց ցուցահանդես:
Մինչև մարտի 31-ըընդունվում են թեկնածության հայտեր Յիդանի մրցանակի համար, որը հատկացվում է կրթության հետազոտության կամ կրթության զարգացման մեջ նշանակալի ներդրման համար: Մրցանակը կազմված կլինի երկու մասից՝ ոսկե մեդալ և 3.9 միլիոն ԱՄՆ դոլար: Գումարի կեսը կհատկացվի որպես նվիրատվություն, իսկ մյուս կեսը ծրագրի դրամաշնորհ է՝ նախատեսված տվյալ մրցանակակրի նախաձեռնությունների իրականացման համար: Նոմինանտները կարող են լինել անհատներ կամ մինչև երեք անդամից կազմված խմբեր: Հավելյալ տեղեկատվության և հայտներ կայացնելու համար կարողեք այցելել հետևյալ հղմամբ՝https://yidanprize.org/the-prize/nominations.
Բիոֆիլիա մրցանակը շրջակա միջավայրի վերաբերյալ հաղորդակցության ոլորտում
Այն տրվում է ցանկացած երկրից մասնագետների և կազմակերպությունների, որոնք նշանակալի ներդրում են ունեցել էկոլոգիական խնդիրների շուրջ գիտական գիտելիքների տարածման, հասարակական գիտակցության բարձրացման և տեղեկատվության գործում: Այդ ներդրումները կարող են լինել տարատեսակ ֆորմատներով. Նախընտրելի է, որ ուղղված լինեն միջազգային լսարանին: Դիմել կարող են միայն այն դեպքում, եթե հաղորդակցության գործողությունները եզրափակվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մրցանակը տրվում է շրջակա միջավայրին վերաբերող ցանկացած համատեքստում նորարարական մոտեցումներով ներդրման համար, հատկապես կենսաբազմազանության պահպանման ևկլիմայի փոփոխության ոլորտներում: Մրցանակի չափը 100 000 եվրո է: Մրցանակը կարող են ստանալ և ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր զբաղվում են շրջակա միջավայրի վերաբերյալ հաղորդակցությամբ: Դիմումների վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Կընդունվեն նաև դիմումներ խմբերի կողմից: Դիմելու համար՝ https://www.biophilia-fbbva.es/en/premios/biophilia-award-for-environmental-communication-3rd-edition/
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում 2021թ. մարտի 12.-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա միջոցառում
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում 2021թ. հունվարի 26-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա տեղեկատվական միջոցառում
ՀՈՒՇԱԹԵՐԹ - ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 14:30-ին կազմակերպում է շնորհանդես «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով
Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի մետալուրգիայի և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներին առնչվող նոր գրականության առցանց ցուցահանդես:
ՀՀ-ում Բնապահպանի օրվան նվիրված հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի բնապահպանության վերաբերյալ նոր գրականության առցանց ցուցահանդես:
Մտավոր սեփականության համաշխարհային օրվան նվիրված հրավիրում ենք առցանց այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի թեմատիկ ցուցահանդեսը և օգտվել գրականությունից
Առցանց գրադարանային-տեղեկատվական սպասարկում
Սիրելի ընթերցողներ,
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավանությամբ մեկնարկել է «Տնից թանգարան և գրադարան» ծրագիրը, որին միանում է նաև ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը, որն աշխատում է հեռավար ռեժիմով։
Մարդկային շփումները նվազագույնի հասցնելու նպատակով գրադարանային-տեղեկատվական սպասարկումը կիրականացվի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով, առցանց եղանակով, մասնավորապես` սոցիալական հարթակներում գիտատեխնիկական-տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան իրազեկմամբ:
Պարբերաբար կներկայացվեն գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսադասախոսություններ, բաց մատչելիության գիտատեխնիկական ամսագրերի վերաբերյալ թեմատիկ թրեյլեր-հոլովակներ, նոր գրքերի, կայանալիք գիտաժողովների վերաբերյալ տեղեկատվություն:
Բացի այդ, Կենտրոնի կայքէջում հասանելի է գրադարանի էլեկտրոնային գրացուցակը, մասնավորապես՝ տեսադասախոսությունների պրոբլեմային ուղղվածության եզակի շտեմարանը, գիտատեխնիկական ամսագրերի հոդվածների վերլուծական նկարագրությունների, էլեկտրոնային լիատեքստ ռեսուրսների, ատենախոսությունների ինքնասեղմագրերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի շտեմարանները, որոնք մեծ արժեք կարող են ունենալ հեռավար ուսուցման, շարունակական կրթության և ինքնակրթության կազմակերպման համար:
Հրավիրում ենք ծանոթանալ Հայաստանում Գործարարի օրվան նվիրված ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի գործարարության ոլորտին առնչվող գրականության առցանց թեմատիկ ցուցահանդեսին և օգտվելու գրականությունից:
ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Ռադիոյի համաշխարհային օրվան նվիրված կազմակերպում է գրադարանում առկա գրականության թեմատիկ առցանց ցուցահանդես:
2019 2018 Արխիվ