ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Գրենլանդիայում գրանցվել է վերջին 1000 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը

Գրենլանդիայում գրանցվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ առնվազն վերջին 1000 տարվա ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ 2001-ից 2011 թվականներին ջերմաստիճանը միջինում 1,5 աստիճանով ավելի տաք է եղել, քան 20-րդ դարում։
Հետազոտության համաձայն՝ մարդու գործունեության հետեւանքով կլիմայի փոփոխությունը զգալի դեր է խաղացել ջերմաստիճանի կտրուկ աճի հարցում Արկտիկայի կարեւորագույն տարածաշրջանում, որտեղ սառույցի հալոցքը զգալի ազդեցություն է ունենում:
«Ներկայումս Գրենլանդիան ծովի մակարդակի բարձրացման ամենամեծ ներդրողն է», - CNN-ին ասել է հետազոտության գլխավոր հեղինակ եւ Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի սառցադաշտաբան Մարիա Հորհոլդը․ «Գրենլանդիան մինչեւ 2100 թվականը կնպաստի ծովի մակարդակի մինչեւ 50 սանտիմետր բարձրացմանը, եւ դա կազդի ափամերձ տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց վրա»:

news.am