ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Եգիպտացի հնագետները 1800-ամյա «հռոմեական դարաշրջանի բնակելի քաղաք» են հայտնաբերել

Եգիպտացի հնագետները 1800-ամյա «հռոմեական դարաշրջանի բնակելի քաղաք» են հայտնաբերել հարավային Լյուքսոր քաղաքի սրտում, հայտնում է AP-ն։
Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավար Մոստաֆա Վազիրիի խոսքով, քաղաքը, որը կառուցվել է երկրորդ եւ երրորդ դարերում, «Լյուքսորի արեւելյան ափի ամենահին եւ կարեւոր քաղաքն է»:
Հնագետները հայտնաբերել են «մի շարք բնակելի շենքեր», ինչպես նաեւ «երկու աղավնի աշտարակներ»՝ կառույց, որն օգտագործվում է աղավնիներ պահելու համար եւ «մետաղական արհեստանոցների շարք»։
Արհեստանոցների ներսում հետազոտողները հայտնաբերել են կաթսաների, գործիքների եւ «բրոնզե եւ պղնձե հռոմեական մետաղադրամների» հավաքածու։

news.am