ՆՁԱԿ
   
 

«ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ»

Ս.թ. օգոստոսի 21-ին ձեռներեցության միջազգային օրվա առթիվ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) տեղի ունեցավ միջոցառում Ռումինիայից ժամանած ընկերությունների հետ գործարար համագործակցություն հաստատելու նպատակով:


«Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը գործընկեր կազմակերպություններ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում,  գերմանական «SES» ավագ փորձագետների ծառայություն,  «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի  հետ համագործակցությամբ  ս.թ. մայիսի 23-ին անցկացրել է տեղեկատվական սեմինար «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրեր և գործիքներ» թեմայով:


2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ 22-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության (AESA) 2023 թվականի ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:


Գիտատեխնիկական գրադարան. ազգային գրադարանային շաբաթ

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գիտատեխնիկական գրադարանը ապրիլի 17-21-ը «Ազգային գրադարանային շաբաթ 2023թ․-ի շրջանակում Երևանում և 4 մասնաճյուղերում (Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան) իրականացրել է մի շարք միջոցառումներ տարբեր խորագրերով:


«Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (#ՆՁԱԿ) սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «#Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառմանը, որն անցկացվելու է ս./թ. ապրիլի 17-21-ը: