ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Հոլանդացի դիզայները նախագծել է նստած ժամանակ երեխաներին ֆիզիկապես ակտիվ պահող աթոռ

Ժամանակակից աշխարհում մարդն իր օրվա մեծ մասն անցկացնում է նստած, ինչը վատ ազդեցությունն է թողնում հենաշարժողական ապարատի և ընդհանուր առողջության վրա:
Նստակյաց ապրելակերպից առողջության շատ չտուժելու համար բացի քայլելը, վարժանքներ անելը, կարևոր է նաև ճիշտ և հարմարավետ աթոռ ընտրել:  Օրինակ՝ հոլանդացի դիզաներ Բորիս Լանսելոթը նախագծել է նոր աթոռ, որը երեխաներին ֆիզիկական ակտիվության է «դրդում»:
Նշվում է, որ աթոռն առանձնանում է տարբեր տեսք ընդունելու հնարավորությամբ, այսինքն՝ երեխան դրա վրա կարող է նստել տարբեր դիրքերով, ինչի արդյունքում էլ ապահովվում է մկանների աշխատանքը:
Հայտնի է, որ Լանսելոթը հետազոտության համար համագործակցում է նաև Ամստերդամի և Գրոնինգենի համալսարանների հետ՝ փորձելով հասկանալ մարդկանց նստելու վարքագիծը և նման աթոռների ազդեցությունը նրանց առողջության բարելավման վրա: