ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Բրիտանացի հնագետները գետնի տակ Սթոունհենջի ավելի խոշոր տարբերակն են գտել

 

Բրիտանացի հնագետները հայտնի Սթոունհենջի մոտակայքում գտել են այդ հուշարձանի ավելի խոշոր տարբերակը, որը գետնի տակ է մնացել մոտ 4,5 հազար տարի: 
Նոր հուշարձանը գտնվել է Սթոունհենջից մոտ 1,6 կիլոմետր հեռավորության վրա: Այն ներառում է 90 խոշոր քար, որոնցից մի քանիսն ունեն 4,5 մետր բարձրություն: Քարերը մոտ 1,5 կիլոմետր տրամագծով շրջան են կազմում, ինչը այն դարձնում է Մեծ Բրիտանիայում նմանատիպ ամենամեծ կառույցը: Այն գետնի տակ է եղել մոտ մեկ մետր խորությամբ, գիտնականներն այն կարողացել են գտնել հատուկ ռադարի միջոցով:
Գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված «սուպերհենջը» մոտ 4,5 հազար տարվա վաղեմություն ունի: