ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Բացահայտվել է թռչունների ձվերի կճեպի արտասովոր հատկությունը

Թռչունների ձվերի կճեպների գունավորումն ու հաստությունը փոխվում են՝ կախված շրջակա միջավայրի պայմաններից, որպեսզի ապահովեն ուլտրամանուշակագույնի անհրաժեշտ քանակություն: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի և ամերիկացի գիտնականները:  Այն թռչունները, որոնց բները արևի ուղղահայաց ճառագայթների տակ են լինում, ունեն ավելի մուգ երանգավորում և ավելի քիչ լույս են ընդունում: Գետնին ձվադրող թռչունների ձվերը ավելի բաց երանգավորում ունեն և խիտ պիգմենտացիա, իսկ գետնափոր բներում ձվադրողներինը գրեթե սպիտակ են: «Ուլտրամանուշակագույնի շատ քիչ քանակը պտղի մոտ կառաջացնի թերզարգացումներ, իսկ շատ քանակը առողջությանն անդառնալի վնաս կհասցնի, բնությունը հասկանում է այս ամենը և ամեն մի ձու «ներկում է» իր շրջակա միջավայրին համապատասխան»,- բացատրել է հետազոտության մասնակից գիտնական Սթիվեն Պորտուգալը: