ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները կապ են գտել կենդանական ձայների և մարդկային խոսքի մեջ

«Բոնոբո» տեսակի կապիկների արտաբերած ձայների և մարդկային խոսքի միջև հնարավոր է կապ կա: Գիտնականները մեկնաբանում են, որ կենդանիների արձակած ձայները  խիստ կախված են իրավիճակից և չեն կորցնում իրենց նշանակությունը: Օրինակ վտանգի նախազգուշացման ձայները տարբեր կենդանիների մոտ տարբեր կերպ են դրսևորվում: Մարդը նույնպես ունի ձայնային ազդանշաններ, որոնք նշանակություն ունեն զգացմունքների հետ, օրինակ լացը կամ ծիծաղը: Սակայն մարդը ի տարբերություն կենդանիների, ունակ է նաև արտաբերել այնպիսի ձայներ, որոնք կապ չունեն տվյալ իրավիճակի հետ: Այս կերպ հնարավոր է դարձել բացել շատ մարդկային խոսքերի բանալիներ, և նույնիսկ օգնում է հասկանալ նորածիններին, երբ նրանք դեռ խոսել չգիտեն և շփվում են միայն ձայնարկություններով: Մինչ այժմ կենդանիների մոտ չեն բացահայտվել այնպիսի ազդանշաններ, որոնք նրանք արտաբերում են առանց նշանակության՝ այսինքն կոնտեքստից դուրս: Գիտնակաները  անդրադարձել են մարդու վարքագծին ըստ ձայների արտաբերման: Նրանք ուսումնասիրել են մարդկային տեսակին մոտ կապիկի բոնոբո տեսակին: Պարզվում է՝ վայրի բոնոբոները գործածում են յուրահատուկ ձայներ: Նրանց ձայնային ազդանշանները ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում՝ ուտելիս, քնելիս, հանգստանալիս, նույնիսկ տագնապ արտահայտող ձայներ, դրանք լինում են դրական, բացասական, չեզոք։ Մեծ Բրիտանիայի գիտնականներն  ուսումանսիրել են քաղաքի կենդանաբանական այգում ապրող մի խումբ բոնոբոների առօրյան: Պարզվում է, որ այս տեսակի կապիկների ձայները միևնույն երևույթի նկատմամբ արտահայտվում է միևնույն կերպ: Օրինակ շատ սուր արձագանք են թողնում վտանգի պահերին կամ ագրեսիա արտահայտելիս: Բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ այս կենդանիների և մարդկային խոսքի արտահայտման մեջ խիստ կապ կա: Նրանք կարծում են, որ նման լեզվի ճկունություն  ունեցող ազդանշաններ մեզանից  6-10 միլիոն տարի առաջ արտահայտել են նախամարդիկ և մարդանման կապիկները: