«Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» INNOArmenia 2023
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ) սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառմանը, որն անցկացվելու է ս./թ. ապրիլի 17-21-ը:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ Վարչապետի Աշխատակազմի, Էկոնոմիկայի և Արտաքին գործերի Նախարարությունների, Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի և «Ազգային կենտրոն» Հիմնադրամի հովանու ներքո։
Որպես կազմակերպիչ՝ հանդես է գալիս Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Միջոցառման բացումը՝ 17 ապրիլի, ժ. 10:00;
Միջոցառման բացման վայրը՝ TUMO Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (Ապրիլի 17-18-ը): Հասցե՝ Հալաբյան փ., 16:
Ապրիլի 19-21-ը միջոցառումը շարունակվելու է ՆՁԱԿ-ի գրասենյակում (Կոմիտասի պող., 49/3) և ՀՀ մարզերում:
Միջոցառման առաջին օրը սպասվում է ՀՀ և օտարերկրյա պաշտոնյաների մասնակցություն:
Միոցառման գլխավոր իրադարձությունն՝ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում AMADEE_24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին, Փոխըմբռնման Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն է:
Հարկ է նշել, որ AMADEE-24 ծրագիրը Հայաստանում համակարգելու է Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Միջոցառման շրջանակներում, կկայանա տեղեկատվության և փորձի փոխանակում տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների միջև, կլինեն նաև քննարկումներ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված են նաև առանձին պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը, գիտության ու կրթության ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության խնդիրներին:
Ծրագիրն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով. https://www.inno.am/
Գրանցվել կարելի է հետևյալ հղումով. https://rb.gy/4bjz9
Լրատվամիջոցների գրանցման համար զանգահարել՝ +(374) 44-577-558։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
National Center