ՆՁԱԿ
   
 

Գիտություն

ԱՄՆ-ում լիովին ինքնակառավարվող տրակտոր են ստեղծել
Ամերիկյան Deere & Co ընկերությունը, որն աշխարհում գյուղտնտսարքավորումների ամենախոշոր արտադրողն է, ստեղծել է լիովին ինքնակառավարվող տրակտոր, որը նախատեսված է խոշոր գյուղատնտեսական արտադրությունների համար։

Ինքնակառավարվող տրակտորը, որը ներկայացվել է Լաս Վեգասի սպառողական էլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի եւ CES 2022 բջջային սարքավորումների միջազգային ցուցահանդեսում, ստեղծվել է 8R սերիայի Deere մեքենաների հիման վրա։ Այդ սերիայի գոյություն ունեցող տրակտորները կարող են արդիականացվել ի հաշիվ դրանցում ինքնակառավարման համակարգերի տեղադրմամբ, տեղեկացրել է ընկերությունը։
Deere-ը ծրագրում է ինքնակառավարվող տրակտորների վաճառքն սկսել այս տարի, մի փոքր ավելի ուշ։
Սա աշխարհում միակ ինքնակառավարվող տրակտորը չէ, նշում է The Wall Street Journal-ը։ Գոյություն ունեցող ավելի փոքր տարբերակներն օգտագործվում են այն տնտեսություններում, որոնք մասնագիտանում են առանձին մշակաբույսերի արտադրությունում։
Ինքնակառավարման տեխնոլոգիայի կիրառումը ավելի խոշոր տրակտորների համար նոր է սկսվում եւ խոստանում է դառնալ շատ արդիական, ասել է International Data Corp. (IDC)-ի գյուղատնտեսական հետազոտությունների ծառայության ղեկավար Արոն Քորին։
Deere-ի բաժնետոմսերի գինն ավելանում է 0,3 տոկոսից չորեքշաբթի օրվա աճուրդների ընթացքում։ Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքն ավելացել է 8,3 տոկոսով։

news.am