ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գյուտեր, որ շուտով կփոխեն աշխարհը

Աշխարհն այժմ գտնվում է տեխնոլոգիական հեղափոխության էպիկենտրոնում: Ստորև ներկայացնում ենք տասը տեխնոլոգիաներ, որոնք լիովին կփոխեն մեր կյանքը:

Եռաչափ տպագրությունը  թեև նորույթ չէ, բայց այն շատ քիչ է օգտագործվում, միայն դիզայներներն են օգագործում հատուկ նախագծերում: Դրա հիմնական պատճառը նաև թանկարժեք լինելն է: Բայց շատ շուտով եռաչափ տպագրություն հնարավոր կլինի անել նաև եկրաթի վրա, որը զգալիորեն մատչելի կլինի: Հեղինակները վստահեցնում են, որ դրա լայնածավալ կիրառությունը զգալիորեն կփոխի արտադրության ոլորտը:

Հաջորդ հեղափոխությունը կլինեն արհեստական  սաղմերը: Բրիտանացի գիտնականներն այս ուղղությամբ արդեն առաջին քայլերն արել են: Նրանց հաջողվել է մկան սաղմ ստանալ մեկ այլ սաղմի ցողունային բջիջներից: Իհարկե նրանք նաև նշում են, որ այդ սաղմը մկան չի վերածվի, բայց խոստումնալից մեկնարկ է:

Խելացի հեռախոսներով և տեխնիկայի մյուս միջոցներով այլևս ոչ մեկին չես զարմացնի, բայց խելացի քաղաքն  արդեն նորություն է: Sidewalk Labs ընկերությունն արդեն սկսել է խելացի քաղաքի ստեղծման աշխատանքները, 2019-ին այն արդեն պատրաստ կլինի: Հատուկ ներդրված ծրագրի միջոցով ինֆորմացիա կհավաքվի քաղաքի շրջակա միջավայրի մասին՝ մինչև օդի աղտոտվածություն: Նոր քաղաքում տրանսպորտային համակարգը ինքնավար կլինի և յուրաքանչյուր քաղացի կկարողանա օգտվել դրանից: Եթե այս նախագիծը Տորոնտո քաղաքում հաջողվի իրականացնել, ապա խելացի քաղաքների թիվը կավելանա:

Քվանտային համակարգիչները կկարողանան իրականցանել այնպիսի հաշվարկներ, որոնք սովորական տեխնոլոգիաները ի զորու չեն: Դրանք հավանաբար իրականություն կդառնան 4-5 տարուց, բայց հեղինակները դեռևս չգիտեն, թե որտեղ կարող են կիրառում գտնել նման համակարգիչները: Որոշ գիտնականներ կանխատեսում են, որ այն կարող է իսկական հեղափոխություն լինել դեղարտադրման բնագավառում, քանի որ սովորական համակարգչով մոլեկուլ մոդելավորելը չափազանց դժվար է:

Գենետիկայի կանխատեսումը նույնպես սարերի հետևում չէ: Շուտով հնարավոր կլինի ծննդատանը տալ նաև երեխայի ԴՆԹ քարտը, որի վրա հստակ գրված կլինեն սրտի կաթված կամ ուռուցքաբանական հիվանդություններ ունենալու բոլոր հավանականությունները, բացի այդ հնարավոր կլինի նաև պարզել նորածնի խելացիության աստիճանը: Միևնույն ժամանակ, այս գյուտի վրա աշխատող փորձագետները տարակուսում են, քանի որ նրանք չգիտեն, թե մարդ ինչպես կտնօրինի իր մասին ստացված ինֆորմացիան:

Իրական գաղտնիությունը նույնպես շուտով խնդիր չի լինի: Մշակվում է համակարգ, որի հիմնական սկզբունքը այսպես ասած արձանագրությունն է՝ զրո անձնական տեղեկատվությամբ: Սա թույլ կտա ուղարկել տվյալներ՝ առանց բացահայտելու անձնական տեղեկատվությունը: Օրինակ, օգտագործողը կկարողանա հաստատել, որ ինքը 18 տարեկան է, առանց ծննդյան ամսաթիվը բացահայտելու:

Բնական գազն ամենամատչելի էներգիայի աղբյուրներից է ամբողջ աշխարհում: Չնայած իր մատչելիությանը շատ են նաև բնական գազից արտանետումները, որը բացասաբար է ազդում մոլորակի մթնոլորտային շերտի վրա: Ամերիկյան երեք ընկերությունների գիտնականներ միավորել են ուժերը էներգիայի մաքուր աղբյուր ստանալու համար, որի հիմքը կլինի բնական գազը: Նրանց հաշվարկներով աշխատանքները կտևեն 3-5 տարի:

Լեզվի չիմացությունն այլևս արգելք չի լինի հեռախոսով շփման ժամանակ: Դեռ 2017 թվականին Google-ը ներկայացրեց սմարթֆոն և ականջակալներ, որոնք լուծում էին այդ խնդիրը: Պետք էր պարզապես մի զրուցակիցը հագնի ականջակալը, մյուսի մոտ լինի հեռախոսը և համակարգը ապահովում է համաժամանակյա թարգմանություն: Միակ խնդիրը այս դեպքում աղուկն էր, որի ժամանակ համակարգը թերի էր աշխատում: Առաջիկայում այդ խնդիրն էլ կլուծվի՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան հիմնականում օգտագործում են խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Amazon-ը, Google Cloud-ը և Microsoft Azure-ը: Մյուսների համար նման համակարգերի ներդրումը շատ ժամանակատար է և թանկ: Նորագույն տեխնոլոգիան շուտով հնարավորություն կընձռեի ավելի շատ ընկերությունների: Արհեստական ինտելեկտի վրա հիմնված համակարգերը հիմնականում օգտագործվում են տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, բայց մոտ ապագայում դրանք մուտք կգործեն դեղագործության, էներգիայի, արդյունաբերության և այլ ոլորտներում կիրառման: