ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ճապոնացիները հայտնել են, թե աշխարհն ինչպիսի տեսք կունենա 20 տարի հետո

Ճապոնիացի գիտնականները  կանխատեսել են, որ 2040 թվականին մարդիկ իրենց տնային կենդանիների հետ շփվելու հնարավորություն կունենան, եւ սա դեռ ամենը չէ:
Կանխատեսումները բարձրաձայնվել են  և 2040 թվականը նկարագրվում է որպես մի աշխարհ, որում մեր ներկայիս կյանքն ու վիրտուալ իրականությունն ավելի շատ են միահյուսված:
Ըստ կանխատեսումների մոտ 70 տոկոսն իրականացել է այն ժամանակից ի վեր, ինչ White Paper-ը 1970-ական թվականներից սկսել է կանոնավոր թողարկվել: 1977 թվականին այն կանխատեսել էր հեռուստացույցներ, որոնք հնարավոր կլինի կախել պատերին: Իսկ 1982 թվականին կանխատեսվել էր բջջային հեռախոսների հայտնվելը: Մինչդեռ 1977 թվականին White Paper-ի կանխատեսած քաղցկեղի տարածման կանխման դեղը դեռեւս իրականություն չի դարձել:
Այս տարի կատարվել է 20 տարի հետո կյանքի վերաբերյալ 37 կանխատեսում: Փորձագետները հայտարարել են, որ այդ ժամանակ մենք կունենանք ընդհանուր մարդկային գիտակցություն, որը մեզ թույլ կտա համտեսել կերակուր, որը այլ մարդ է ուտում: Սա նաեւ խոսում է շների ու կատուների հետ զրույցներ վարելու ունակության մասին: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ վիրտուալ ոլորտում մշակումների շնորհիվ այնպիսի բաներ կզգան, որոնք չեն կարող անել, ինչպես՝ դահուկներով սահելը:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ծանր տեխնիկան, որը մարդիկ կառավարում են ավտոմեքենաշինական գործարաններում եւ շինհրապարակներում, ավելի շուտ կավտոմատացվի: Ռոբոտները կսկսեն ֆերմաներում մրգեր ու բանջարեղեն աճեցնել եւ բերք հավաքել, իսկ դրոնները դրանք կառաքեն խանութներ եւ տներ: