ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Աֆրիկացիները ոչնչացնում են ռոբոտները, որոնք պետք է փոխարինեն իրենց պլանտացիաներում  

Քենիայում թեյ հավաքողները վերացնում են ռոբոտներին, որոնք պետք է փոխարինեն իրենց պլանտացիաներում։ Վերջին մեկ տարում այրել են նման տասը մեքենա, մեծ մասը պատկանել է թեյ արտադրող Lipton-ին։ Ընկերության վնասը կազմել է 1,2 մլն դոլար ։

Որոշ մոդելների ռոբոտներ կարող են փոխարինել միանգամից հարյուր աշխատակցի եւ էժանացնել թեյի հավաքման գործը՝ մեկ կիլոգրամի համար 11 սենթից իջնելով երեքի։

Վերջին տասը տարում միայն Քերիչո օկրուգում մեքենաները աշխատանքից զրկել են 30 հազար մարդու։ Ուստի տեղի կառավարությունը խորհուրդ է տվել ագրոարդյունաբերական հոլդինգներին ձեռքով հավաքել թեյի գոնե 40 տոկոսը։

2021թ. Քենիան 1,2 մլրդ դոլարի թեյ էր արտահանում։ Դա այն դարձրել է մեծությամբ երրորդ մատակարարն աշխարհում Չինաստանից եւ Շրի Լանկայից հետո։ Քենիայում գործազրկությունն ամենաբարձրն է Արեւելյան Աֆրիկայում:

news.am