ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Իսրայելական ստարտափը սկսել է 3D տպիչի միջոցով վեգանների համար նախատեսված սթեյք տպել     

Իսրայելական Redefine Meat ստարտափը սկսել է 3D տպիչի միջոցով վեգանների համար նախատեսված սթեյք տպել։ Արտադրանքը տավարի մսի համն ու արտաքին տեսքն ունի։ Նշվում է, որ նոր արտադրանքի համն ու նյութակազմվածքը մշակվել է առաջատար մսագործների, խոհարարների, տեխնոլոգների և բույրերի գծով փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Ընդհանուր առմամբ, ստարտափի հեղինակների խոսքով, «իրական համեղ սթեյքի» պատրաստման համար 70 կարևոր չափանիշ է հաշվի առնվել։
Այս նոր արտադրանքում միսն ամբողջովին բացակայում է։ Տպիչի միջոցով տպված սթեյքը բաղկացած է սոյայի և սիսեռի պրոտեինից, կոկոսի յուղից, արևածաղկի ձեթից, բնական ներկանյութերից և բուրահաղորդիչներից:
Ընկերությունից հայտնում են սթեյքը չափազանց բարդ արտադրանք է, որում սպիտակուցները, յուղերը, բնական ներկանյութերը և բուրահաղորդիչներն այնպես են միավորվում, որ արդյունքում կովի մկաններին համարժեք մի բան է ստացվում և  արտադրանքի հիմնական առավելություններից է այն, որ շատ արագ է ստեղծվում, քան բնական միսը։ Բացի այդ, արդեն տպագրության այն մակարդակին են հասել, որ ժամում 20 կգ սթեյք են տպում։ Արհեստական արտադրանքը, ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, ավելի էժան է լինելու, քան սովորական ապրանքների պարագայում։ Իսրայելական ռեստորաններում արտադրանքը փորձարկում է անցնելու ամռանը, 2021 թվականին այլընտրանքային միսը նախատեսվում է եվրոպական ռեստորաններում վաճառել, իսկ 2022-ին ՝ սուպերմարկետներում: