Ակվապարկերում ռոբոտ դելֆինները կփոխարնեն իսկական կենդանիներին
Կալիֆոռնիական ընկերությունը հայտարարել է ռոբոտ դելֆինների ստեղծման ծավալուն նախագծի իրականացման մասին, որոնք պետք է այլընտրանք դառնան կետակերպներին անազատության մեջ պահելուն: Վերջին 10 տարիներին ակվապարկերը եկամուտները նվազմում են էթիկական խնդիրների եւ կենդանիներին պահելու արժեքի պատճառով:
Ընկերության խոսքով այս ոլորտը վերաիմաստավորելու ժամանակն է եւ ցույց տալու, որ մոտեցումը կարող է ավելի մարդասիրական լինել եւ միաժամանակ ավելի շահավետ։ Ռոբոտացված դելֆինը, որը հեռավար է կառավարվում, կարող է երեխաներին նույնկերպ ուրախացնել, ինչպես իսկականը: Միաժամանակ ամբողջ աշխարհում ծովային պարկերը, որոնք ավելի մեծ ճնշման են ենթարկվում, հրաժարվում են իսկական կետերի եւ դելֆինների մասնակցությամբ ցուցադրություններից: Ռոբոտները գրավիչ այլընտրանք են:
Ռոբոտ դելֆինի նախատիպը կշռում է 270 կգ եւ գործնականում չի տարբերվում իսկական կենդանուց: Ստեղծողներն ասում են, որ այն կարող է աղի ջրում լողալ 10 տարի՝ առանց տեխնիկական սպասարկման, իսկ քաղցրահամ ջրում՝ ավելի երկար: Մարտկոցը հաշվարկված է 10 ժամ աշխատելու համար, երից հետո լիցքավորում է պահանջվում: Արհեստական դելֆինը չի կարող միայնակ լողալ, այն հեռավար կառավարում է մարդը:
Մեկ նմուշն արժե շուրջ 23 մլն եվրո: Ավելի վաղ նշվում էր հատի համար 35-ից մինչեւ 50 մլն եվրո գինը: Ռոբոտ դելֆինները շուկա դուրս գալուն պետք է պատրաստ լինեն մոտ 2 տարի հետո:
Արտադրողները պնդում են, որ արհեստական դելֆինները իսկական կենդանիների համեմատությամբ վերջնարդյունքում ակվապարկերի տերերի վրա կարժենան շատ ավելի էժան: Դելֆինների ակվարիումների ջրի խնամքը միայն լուրջ խնդիրներ է ստեղծում եւ բարձր արժեք ունի: Նորույթով արդեն այսօր հետաքրքրվել են աշխարհում շատ ակվապարկեր, այդ թվում՝ նաեւ Չինաստանում: