ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

419 մետր՝ գետնի տակ. Ուելսում կառուցվել է աշխարհի ամենախորը հյուրանոցը 

Ուելսում՝ 419 խորության վրա է գտնվում աշխարհի ամենախորը հյուրանոցը՝ Deep Sleep-ը, այն բացառիկ հյուրանոց է՝ կառուցված սալաքարի լքված հանքում: Աղբյուրը մանրամասնում է, որ այնտեղ գիշերակացն արժե 688 դոլար: Հյուրանոց հասնելու համար պետք է ավելի քան մեկ ժամ անցնել հին հանքահորերով: Ընդ որում, մինչև հանք հասնելու համար պետք է լեռներով անցնել մոտ մեկ ժամ, ապա տեղ հասնելուց հետո պետք է պատրաստվել հանք իջնելուն: Աշխարհի ամենախորը հյուրանոցում ջերրմաստիճանը մշտապես կայուն է՝ տասն աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Այնտեղ կա խմելու ջուր, էլեկտրականություն և Wi-Fi: Նշվում է, որ նախկինում աշխարհի ամենախորը հյուրանոցը գտնվում էր Շվեդիայի հանքերից մեկում՝ 154 մ խորության վրա:

 

7or.am