ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները մշակել են ձեռնոց` ջրի տակ գտնվող առարկաները բռնելու համար

Եթե ​​փորձեք ջրի տակ գտնվող առարկան բռնել, ապա կտեսնեք, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, էվոլյուցիայի ընթացքում ութոտնուկները սովորել են դա անել արագ եւ հուսալի: Virginia Tech-ի գիտնականները ուշադրություն են դարձրել կենդանու այս կարողությանը եւ մշակել ձեռնոց, որը ճշգրտորեն կրկնօրինակում է ութոտնուկի նյարդերն ու մկանները:
Ձեռնոցը, որի դիզայնը արված է միջատի ոտքերի օրինակով`փափուկ թաղանթներով ռետինե ոտքեր, ստացել է Octa-glove անվանումը։
Ոտքերի շնորհիվ ձեռնոցը կարող է «կպչել» ջրային միջավայրի տարբեր առարկաների: Բացի այդ միկրո-LIDAR օպտիկական սենսորների կիրառման միջոցով համակարգը կարողանում է հայտնաբերել մոտակայքում գտնվող առարկաները:

news.am