ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Ստեղծվել է անսահման հնարավորություններով մանրադիտակ

Լեհ և իսրայելցի ֆիզիկոսները մշակել են ֆլոուրեսցենտ միկրոսկոպիայի նոր մեթոդ, որը թույլ է տալիս ուսումնասիրել կենսաբանական օբյեկտները աննախադեպ մանրակրկիտ։ Արդյունքները հրապարակվել են Optica ամսագրում։ Գիտնականները երկար ժամանակ փորձում են հաղթահարել դիֆրակցիոն սահմանը, ինչը թույլ չի տալիս փոքրագույն կառուցվածքներ ուսումնասիրել։
Ֆլոուրեսցենտ միկրոսկոպիայի մեթոդները թեև ակտիվորեն կիրառվում են, բայց դրանք էլ որոշ սահմանափակումներ ունեն։
Որոշները, ինչպիսիք են PALM-ը, STORM-ը և STED մանրադիտակները թույլ են տալիս տարբերակել օբյեկտները, որոնք գտնվում են միմյանցից ընդամենը մեկ տասնյակ նանոմետր հեռավորության վրա, բայց պահանջում են երկար ազդեցության ժամանակ և կենսաբանական նմուշներ պատրաստելու բարդ ընթացակարգեր:
Մյուսները՝ SIM և ISM միկրոսկոպիան, օգտագործման համար դյուրին են, բայց թույլ են տալիս ուսումնասիրել միայն դիֆրակցիոն սահմանի կեսից մեծ կառուցվածքներ:
Վարշավայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային օպտիկայի լաբորատորիայի գիտնականները, համագործակցելով Իսրայելի Վեյցմանի գիտության ինստիտուտի գործընկերների հետ, ստեղծել են նոր մեթոդ` գերբարձր հնարավորություններով սկանավորող օպտիկական տատանումների պատկերման մանրադիտակ (SOFISM):
Տեսականորեն, նոր մեթոդի հնարավորություններն անսահման են: